26 հունվարի 2011 - 12:21 AMT
Երևանի մետրոպոլիտենի անվտանգությունը պատշաճ մակարդակում է

«Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի անվտանգությունն ապահովում է ոստիականության ծառայությունը: Ինչպես հայտնել են ստորգետնյա հասարակական տրանսպորտի մամլո ծառայությունից, ծառայության աշխատողները շուրջօրյա ռեժիմով հետևում են կարգուկանոնին: Դրանում նրանց օգնում են կայարաններում տեղադրված տեսախցիկները:

Մետրոպոլիտենի մամլո քարտուղար Նինել Վարդանյանը չի հիշում ինչ-որ ահաբեկչական գործողության դեպք: «Փառք Աստծո, մենք մետրոպոլիտենի անվտանգության ապահովման խնդիրներ չենք ունեցել: Այն գտնվում է պատշաճ մակարդակում»,- նշել է նա: