Հունվարի 28-ին Կիևում տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստը: Ինչպես հայտնում է ԱՊՀ Գործադիր կոմիտեի մամլո քարտուղարը, ապրիլի 8-ին տեղի կունենա ԱՊՀ Արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը:
Հունվարի 28-ի նիստին կմասնակցի Գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը: Խորհրդի այս տարվա առաջին նիստը կանցնի ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Տաջիկստանի լիազոր ներկայացուցիչ Կոզիդովլաթ Կոիմդոդովի նախագահությամբ: