Տիգրան Բալայան. Եգիպտոսում Հայաստանի քաղաքացիներին ոչինչ չի սպառնում

Տիգրան Բալայան. Եգիպտոսում Հայաստանի քաղաքացիներին ոչինչ չի սպառնում

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ Եգիպտոսում գտնվող Հայաստանի քաղաքացիներին ոչինչ չի սպառնում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, Եգիպտոսում բողոքի ցույցերի արդյունքում Հայաստանի քաղաքացիներ չեն տուժել:

Կահիրեի համալսարանում սովորում են ուսանողներ, ինչպես նաև գտնվում են զբոսաշրջիկներ Հայաստանից:

Կահիրեում արդեն երեք օր շարունակվում են երկրի նախագահ Հոսնի Մուբարակի դեմ բազմահազարանոց ցույցերը: Արտասահմանյան ԶԼՄ-ների տվյալների համաձայն, Մուբարակի որդու` Համալի ընտանիքը լքել է Կահիրեն: Այժմ նա գտնվում է Լոնդոնում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---