Էդուարդո Էռնեկյանը մտադիր է համակարգիչներով ապահովել Արցախի դպրոցները

Էդուարդո Էռնեկյանը մտադիր է համակարգիչներով ապահովել Արցախի դպրոցները

PanARMENIAN.Net - Հայաստանում արգենտինահայ ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանի ֆինանսական աջակցությամբ մշակվում է Արցախի դպրոցները համակարգիչներով ապահովելու ծրագիր: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Էլեկտրոնային բովանդակության հայկական ասոցիացիայի տնօրեն Գարեգին Չուգասզյանը: Նրա խոսքերով, նախագիծն իրականացվելու է 2011-ի ընթացքում: Ծրագրի մշակումը գտնվում է սկզբնական փուլում, և ուստի դրա մանրամասները հրապարակվելու են ավելի ուշ, սակայն, ունեցած տեղեկատվության համաձայն, դիտարկվում է Արցախի դպրոցներին iPad պլանշետային համակարգիչներ տրամադրելու հնարավորությունը:

2011-ի սկզբում Լեռնային Ղարաբաղում մեկնարկում է «Համակարգիչ բոլոր համար» ծրագրի փորձնական փուլը: Նախատեսվում է, որ նախագծին լրացուցիչ ֆինանսավորում կցուցաբերի Արցախի Հանրապետության կառավարությունը: Ծրագրի փորձնական մասի առաջին փուլում անհրաժեշտ է 1 մլն դոլար, որը հիմնականում է տրամադրելու է բանկային հատվածը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---