Դավիթ Ջամալյան. Արցախյան բանակի ուժը նրա հրամանատարների երիտասարդության և նախաձեռնողականության մեջ է

Դավիթ Ջամալյան. Արցախյան բանակի ուժը նրա հրամանատարների երիտասարդության և նախաձեռնողականության մեջ է

PanARMENIAN.Net - Հայկական բանակն է այն երաշխիքը, որ Ադրբեջանը մինչև հիմա վստահ չէ, որ կարող է լուծել ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Նրա խոսքերով, երկրում բոլոր ձեռքբերումներն այսօր կատարվել են բանակի շնորհիվ: «Հայ զինվորն ի տարբերություն տարածաշրջանի այլ զինվորների, ոչ միայն տիրապետում է զենքին, այլ նաև իսկական հայրենասեր է»,- հայտարարել է Ալեքսանդր Մանասյանը:

Իր հերթին, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը համաձայնվել է Մանասյանի հետ և նշել, որ եթե շատ երկրներին պատերազմում հաղթելու համար անհրաժեշտ են նախապատրաստվելու և զինվելու տարիներ, հայկական բանակին դա հաջողվել է առանց հատուկ նախապատրաստության:

Ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը նշել է, որ պետք չէ հիշել բանակի մասին միայն հունվարի 28-ին: Միաժամանակ նա նշել է, որ հայկական բանակի գլխավոր առավելությունն այն է, որ զինծառայողները 24 ժամ կանգնում են պահակակետում, և դա բարձրացնում է պատասխանատվության զգացումը և ամրապնդում զինվորի զգոնությունը:

Անդրադառնալով Արցախի բանակին` Ջամալյանն ասել է. «Արցախյան բանակի ուժը նրա հրամանատարների երիտասարդության և նախաձեռնողականության մեջ է»:

Հունվարի 28-ին Հայկական բանակը դառնում է 19 տարեկան: 1991-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության պետական հանձնախումբ, իսկ դեկտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992-ի հունվարի 28-ին ընդունվել է պատմական որոշում «ՀՀ պաշտպանության մասին», այսինքն Հայկական ազգային բանակի ստեղծման մասին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---