ՀՀ կառավարությունը հաստատել է Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի շինարարության ծրագրի նախնական նախագիծը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հաստատել է Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի ծրագրի նախնական նախագիծը: Վերջին 40 տարում առաջին անգամ Հայաստանում Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթգծի կառուցում կսկսվի, հունվարի 25-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդանյանը:

Տեխնիկատնտեսական ապահովման պատրաստման արդյունքները կամփոփվեն ապրիլ-մայիսին, իսկ շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել արդեն աշնանը:

Ըստ նրա, նոր 31,2 կմ-անոց երկաթուղային հատվածի շինարարությունը նախարարության 2011թ. գերակայություններից է և գնահատվում է 100 մլն դոլար: Մանուկ Վարդանյանն ասել է, որ շուրջ 49 մլն կհատկացվի Հակաճգնաժամային հիմնադրամից, որոնք կփոխանցվեն «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ին, իսկ մնացած մասը կկազմեն ռուսական ներդրումները:

Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից 2011 թվականի 1-ին եռամսյակում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել է 8 մլն դրամ Վանաձոր Դիլիջան ավտոճանապարհի 39-րդ կմ-ում սողանքային հատվածի հիմնանորոգման համար երկրաբանա-հետազոտական աշխատանքներ ձեռք բերելու նպատակով` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գեոդեզիական քարտեզագրական ծախսեր» հոդվածով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---