27 հունվարի 2011 - 14:01 AMT
ՀՀ կառավարությունը երկարացրել է ՀԴՄ կտրոններով բոնուսներ ստանալու ժամկետը մինչև 2011-ի փետրվարի 5-ը

ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել ավելի վաղ ընդունած որոշման մեջ, որը վերաբերվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների բոնուսների վճարումների ժամկետներին: Մաքսային պետական հանձնաժողովի պետի տեղակալ Արթուր Աֆրիկյանը հաղորդել է, որ հունվար ամսվա վիճակահանությունը կայացել է ոչ թե 2011թ. հունվարի 15-ից, այլ հունվարի 20-ից, ինչը հերթեր է առաջացրել փոստային բաժանմունքներում: Նա նաև նշել է, որ ներկայումս պարգևավճար վճարող մարմիններում գոյացել են հերթեր և առկա են շահող կտրոն տիրապետողների բազում բողոքներ:

Այդ պատճառով, Աֆրիկյանի խոսքերով, 2011թ. հունվար ամսվա վիճակահանության արդյունքում շահող կտրոնների պարգևավճարների տրամադրման համար սահմանված 2011-ի հունվարի 5-ի ժամկետը հետաձգել մինչև 2011-ի փետրվարի 5-ը: Յուրաքանչյուր ամսվա համար սահմանվել է վիճակահանության անցկացման մեկ միասնական օր` յուրաքանչյուր ամսվա 2-րդ շաբաթ օրը: