27 հունվարի 2011 - 15:38 AMT
Տեղի է ունեցել 1 մլրդ ծավալով պետական կարճաժամկետ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հունվարի 27-ին տեղի է ունեցել 7 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT07173113 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 60 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 60 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 988 840 932 դրամ:

Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.2910 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.2897 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 4 դիլեր: