27 հունվարի 2011 - 17:16 AMT
Դավոսում, որտեղ ընթանում է Համաշխարհային տնտեսական համաժողովը, պայթյուն է տեղի ունեցել

Շվեյցարիայի Դավոս քաղաքում, որտեղ ընթանում է Համաշխարհային տնտեսական ֆորումը, պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է AP-ն, պայթյունը տեղի է ունեցել ֆորումի անցկացման վայրից ոչ հեռու գտնվող Posthotel Morosani հյուրանոցի պահեստում: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: Հետաքննություն է սկսվել:

Շրջանառվում է այն վարկածը, որ պայթյունի նախաձեռնողները Համաշխարհային տնտեսական ֆորումի հակառակորդ ալտերգլոբալիստներն են, որոնք մինչ այդ նախազգուշացրել էին պայթյունի սպառնալիքի մասին: