Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը 2010-ին 23 բողոք է ստացել կապված պլաստիկ քարտերով օպերացիաների հետ27 հունվարի 2011 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը 2010 թվականին 23 բողոք է ստացել կապված պլաստիկ քարտերով օպերացիաների հետ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը, հիմնականում բողոքները կապված էին այն բանի հետո, որ հաշվից միջոցներ վերցնելիս քարտի հաշվեկշիռը նվազում է, սակայն բանկոմատը չի տրամադրում գումարը: «Նման դեպքերը հետագայում ճշտվում են բանկոմատի գրանցամատյանով և միջոցները վերադարձվում են հաճախորդին»,- ասաց նա: Լինում են նաև դեպքեր, երբ հաճախորդը կորցնում է PIN-կոդով քարտը և ինչ-որ մեկը հաշվից հանում է գումարը: Ընդ որում` նման ռիսկերն արդեն կրում է հաճախորդը, այլ ոչ թե բանկը: Բացի դրանից, դեպքեր են գրանցվել, երբ արտասահմանյան խանութներում կամ ինտերնետ-խանութներում գնումներ կատարելիս հաշվից ավելի շատ գումար է վերցվել, քան անհրաժեշտ էր: Նշենք, որ եթե արտասահմանում միջազգային քարտերի համար վնասի հատուցման հիմնադրամներ են ստեղծվել, ապա Հայաստանում նման հիմնադրամներ չկան: ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների համաձայն, 2010 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի տարածքում պլաստիկ քարտերով 140 մլրդ դրամ ընդհանուր գումարի չափով 2 889 923 օպերացիա է իրականացվել, ընդ որում` քարտերով անկանխիկ վճարումների ծավալը կազմել է 10,5 մլրդ դրամ: Անկանխիկ վճարումներից 2,6 մլրդ դրամը կազմել են ինտերնետում իրականացված գործարքները: 2010 թվականի երրորդ եռամսյակի վերջին շրջանառության մեջ գտնվող քարտերի թիվը հասել է 681 432: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |