ԵԽԽՎ-ն հռչակագիր է ընդունել, որում հաստատում է, որ Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի Հանրապետության կազմում

ԵԽԽՎ-ն հռչակագիր է ընդունել, որում հաստատում է, որ Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի Հանրապետության կազմում

PanARMENIAN.Net - Ադրբեջանն իրեն հռչակեց որպես 1918-1920թ.թ. Ադրբեջանի հանրապետության իրավահաջորդ, իսկ Լեռնային Ղարաբաղը (Արցախ) երբեք այդ պետության կազմում չի եղել: Այդ մասին ասվում է ԼՂՀ (Արցախի Հանրապետություն) մասին գրավոր հռչակագրում, որն ընդունել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ): Հռչակագիրը ներկայացրել էր հայկական «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ինչպես հաղորդում է կուսակցության մամլո ծառայությունը, փաստաթղթի ներքո ստորագրել են 30 պատվիրակներ, այդ թվում` հայկական պատվիրակությունը:

Հռչակագրում նշվում է, որ «Քեմալա-բոլշևիկյան «գործարքի» պատճառով էր, որ Լեռնային Ղարաբաղը հայտնվել Խորհրդային Ադրբեջանի կազմում»: Փաստաթղթում ներկայացված է, որ 1991 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեի միջոցով «այո» ասաց իր անկախությանը: Հանրաքվեին հետևել են և կայացած համարել միջազգային բազմաթիվ դիտորդներ: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի օրինական իրացումը մերժելով` Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա ծավալեց Արցախի դեմ, որն ավարտվեց 1994 թվականին հրադադարի ստորագրմամբ: «Չնայած Ադրբեջանը մինչ օրս էլ խախտում է հրադադարի ռեժիմը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է կառուցել ժողովրդավար հանրապետություն, առաջնորդվելով միջազգային իրավանորմերով»,- ընդգծվում է հռչակագրում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---