Հայկական բանակը 19 տարեկան է

Հայկական բանակը 19 տարեկան է

PanARMENIAN.Net - Հունվարի 28-ին լրացավ Հայկական Զինված Ուժերի 19 տարին: Ավանդույթի համաձայն, վաղ առավոտյան պետության ղեկավարությունը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելում են ղարաբաղյան պատերազմի զոհված հերոսների «Եռաբլուր» հուշահամալիր:

1991 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության պետկոմիտեն (Նախարարների խորհրդին առընթեր), իսկ դեկտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992թ. հունվարի 28-ին ընդունվեց «ՀՀ պաշտպանության մասին», այսինքն Հայոց Ազգային Բանակի ստեղծման մասին պատմական որոշումը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---