ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել

ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել

PanARMENIAN.Net - ԶԼՄ-ների մեծ հետաքրքրությունն է առաջացրել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ, որը տեղի է ունեցել հունվարի 24-ին Մոսկվայում: Այդ մասին ՌԴ ԱԳՆ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: «Հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը` հաշվի առնելով 2010-ի հոկտեմբերի 27-ին Աստանայում կայացած եռակողմ գագաթնաժողովի ժամանակ նախագահների կողմից տրված հանձնարարականները: Անցած երեք ամիսների ընթացքում դա նախարարների արդեն 4-րդ հանդիպումն է, ինչը վկայում է այդ ձևաչափում տարվող աշխատանքի ինտենսիվության մասին»,- նշել է ռուս դիվանագետը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---