ՀԱԿ. Հայաստանի մի շարք քաղաքական ուժեր սատարում են արտահերթ ընտրությունների գաղափարին

ՀԱԿ. Հայաստանի մի շարք քաղաքական ուժեր սատարում են արտահերթ ընտրությունների գաղափարին

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) բաց է բոլոր քաղաքական ուժերի համար, որոնց համար ընդունելի են ՀԱԿ հռչակագրում ամրագրված դրույթները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը` մեկնաբանելով լուրերն այն մասին, որ Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը կարող է միավորվել ՀԱԿ-ի հետ:

Խոսելով արտահերթ ընտրությունների անցկացման մասին` Զուրաբյանն ասել է, որ մի շարք քաղաքական ուժեր, որոնք նախկինում հանդես էին գալիս արտահերթ ընտրությունների դեմ, այժմ սատարում են այդ գաղափարին:

ՀԱԿ համակարգողը նկատել է, որ ՀՀ իշխանություններն արտահերթ խորհրդարանական ընտրությունների չեն գնա, քանի դեռ դա չի դիտարկվում որպես երկրում լարվածությունը մեղմացնելու հնարավորություն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---