Դանիան աշխարհի ամենանորարարական երկիրն է ճանաչվել

PanARMENIAN.Net - Դանիան 2010 թվականի նորարարական երկրների տասնյակի առաջատարն է, նրան հաջորդում են Շվեդիան և ԱՄՆ-ն: Նման տվյալներ են պարունակվում Legatum Institute անկախ հետազոտական և փաստաբանական կազմակերպության զեկույցում: Այդպես, Դանիայում բիզնես սկսելու համար ամենացածր մեկնարկային կապիտալն է հարկավոր, Շվեդիան ՀՆԱ 3,1%-ը ծախսում է գիտության զարգացման վրա, իսկ երկրի արտահանման 9,5% կազմում են է ոլորտի ապրանքը: ԱՄՆ-ն գիտության զարգացման համար հատկացնում է ՀՆԱ 2,2%-ը, իսկ մտավոր սեփականությունից ստացված շահույթը կազմում է մոտ 81 մլրդ ԱՄՆ դոլար: Ցուցակում հաջորդը Ֆինլանդիան է, այնուհետև` Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Իռլանդիան, Սինգապուրը, Իսլանդիան և Կանադան:

Legatum կենտրոնի վարկանիշը հիմնված է 8 տարբեր ոլորտներում 89 տարբեր ցուցանիշներով 110 երկրների վերլուծության վրա: Ինչպես նշվում է զեկույցում, նորարարական են համարվում այն երկրները, որոնք զգալի ներդրում են կատարում մարդկության բարգավաճման մեջ: Հաշվի են առնում ձեռնարկատիրության զարգացման համար բարենպաստ միջավայրը, սեփական գործը սկսելու համար ցածր մեկնարկային կապիտալը, նորարարությունները կոմերցալիզացնելու` երկրի ընդունակությունը և համապատասխան տեղեկատվական ենթակառույցը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---