29 հունվարի 2011 - 11:07 AMT
Լևոն Արոնյանը 3-րդն է Վեյկ ան Զեեի մրցաշարում

Վեյկ ան Զեեի գլխավոր մրցաշարում Լևոն Արոնյանը 11-րդ տուրում կիսել է միավորները Ռուսլան Պոնոմարյովի հետ (Ուկրաինա): Շախմատիստները խաղաղ դաշն են կնքել 64-րդ քայլում:

Արոնյանը վաստակել է 7 միավոր և 3-րդ տեղն է զբաղեցնում: Մրցաշարի առաջատար Խիկարու Նակամուրան (ԱՄն) ունի 8 միավոր, իսկ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան)՝ 7,5 միավոր:

12-րդ տուրում հայ գրոսմայստերը կխաղա Նիդերլանդներից Էրվին Լ՝Ամիի հետ:

B մրցաշարում Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի է խաղացել Լորան Ֆրեսինեի հետ Ֆրանսիայից և 6,5 միավորով 6-րդ տեղում է: Հաջորդ տուրում Սարգսյանը կհանդիպի նորվեգացի Ջոն Համմերի հետ: