29 հունվարի 2011 - 12:03 AMT
Հոսնի Մուբարաքը լուծարել է Եգիպտոսի կառավարությունը

Եգիպտոսի նախագաh Հոսնի Մուբարաքը հայտարարել է, որ պաշտոնանկ է արել կառավարությանը բողոքի չդադարող ակցիաների պատճառով:

Նրա հեռուստաուղերձը քաղաքացիներին հեռարձակել են աշխարհի առաջատար հեռուստաալիքները:

Եգիպտոսի նախագահը, որը գլխավորում է երկիրը շուրջ 30 տարի, խոստացել է ձևավորել նոր կաբինետը արդեն շաբաթ օրը: Նա նշել է, որ անկարգությունները երկրում այն ապակայունացնելու փորձ են: Մուբարաքը հայտարարել է նաև, որ հավատարիմ է բարեփոխումներին, ինչպես տնտեսության, այնպես էլ քաղաքականության մեջ:

Մինչդեռ Մուբարաքը չի անդրադարձել իր պաշտոնանկության մասին հարցին, թեև հենց դա են պահանջում բողոքի ելած մարդիկ, հայտնում է segodnya.ua-ն: