«Դոմոդեդովոյում» ահաբեկչին կարող էին պայթեցնել հեռակառավարման միջոցով

«Դոմոդեդովոյում» ահաբեկչին կարող էին պայթեցնել հեռակառավարման միջոցով

PanARMENIAN.Net - Մահապարտը, որը հունվարի 24-ին ահաբեկչական գործողություն է իրականացրել «Դոմոդեդովո» օդանավակայանում, հնարավոր է, որ պայթեցվել է հեռակառավարման միջոցով, քանի որ «շահիդի գոտու» սխեմայի մեջ կար նաև բջջային հեռախոս: Այդ մասին գրում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով փորձագետներին: Հեռախոսի մասերը հայտնաբերվել են ահաբեկչի մարմնի վրա: Իսկ պայթուցիկ սարքը եղել է ոչ թե պայուսակում, այլ ամրացված է եղել մահապարտի մարմնին: Այն կարելի էր գործի դնել կամ միացնելով լարերը, կամ զանգ կատարելով հեռախոսի վրա: Ինչպես նշում է թերթը, դրա օգտին է խոսում նաև ահաբեկչի վարքագիծը: Հայտնվելով ժամանումների սրահում, նա պայթեց ոչ թե անմիջապես, այլ մի քանի րոպե անց: Հնարավոր է, ռումբը պայթեցրել է մահապարտի հանցակիցը՝ կարծելով, թե նա չի ցանկանում ինքնուրույն սեղմել կոճակը:

Ահաբեկչության արդյունքում զոհվել է 35 մարդ, 100-ը տեղափոխվել է հիվանդանոց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---