29 հունվարի 2011 - 13:52 AMT
Ասանժը համարում է, որ ոչ մի վատ բան չի արել՝ հրապարակելով ԱՄՆ Պետդեպարտամենտի փաստաթղթերը

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը համարում է, որ ոչ մի վատ բան չի արեմ՝ հրապարակելով ԱՄՆ Պետդեպարտամենտի փաստաթղթերը: CBS հեռուստաալիքի թոք-շոույում, որը եթեր դուրս կգա հունվարի 30-ին, Ասանժը նշել է, որ «երբեք ոչ ոքի չի խնդրել ձեռք բերել և հրապարակել ամերիկյան գաղտնի փաստաթղթերը»: Վերջինը Ասանժն ասել է ի պատասխան իր դեմ հարուցված քրեական գործի, հաղորդում է MIGnews-ը:

WikiLeaks կայքը սկանդալային ճանաչում ստացավ՝ հրապարակելով ԱՄՆ իշխանությունների հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթեր: