29 հունվարի 2011 - 14:02 AMT
Աննա Գուգուլյանը 2-րդ տեղն է զբաղեցրել գեղարվեստական մարմնամարզության Կրասնոդարի երկրամասի առաջնությունում

Աննա Գուգուլյանը Սոչիից 2-րդ տեղն է զբաղեցրել գեղարվեստական մարմնամարզության Կրասնոդարի երկրամասի առաջնությունում:

Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, Գուգուլյանը փետրվարին հանդես կգա ՌԴ առաջնությունում: Իսկ հայ համայնքի մինի ֆուտբոլի թիմը Իվանովո քաղաքի մրցաշարում նվաճել է բրոնզե մեդալներ: