Ապրիլի 1-ից Վրաստանում կնվազեն բջջային կապի սակագները

Ապրիլի 1-ից Վրաստանում կնվազեն բջջային կապի սակագները

PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ից Վրաստանում կնվազեն բջջային կապի սակագները: Ինչպես հայտնում է «Business Գրուզիան», նվազագույն սակագինը Վրաստանի բջջային օպերատորների համար կկազմի 24 թեթրի՝ 45 ցենտ: Ինչպես աղբյուրին հայտնել են Beeline ընկերությունում, նոր պայմանների կապակցությամբ հեռախոսազանգերի սակագները կնվազեն 10-15 տոկոսով:

Մինչ օրս «Ջիոսել» ցանցում 1 րոպեն արժեր 28,8 թեթրի, իսկ «Մագտի» ցանցում՝ 32 թեթրի: Ըստ է «Business Գրուզիայի» վերլուծաբանների, բջջային կապի թանկությամբ Վրաստանն առաջին տեղում է հետխորհրդային տարածքում: Այդպես, Հայաստանում բջջային հեռախոսազանգերի ստանդարտ փաթեթը (25 զանգ 7 30 ՍՄՍ) կազմում է 8,31 դոլար, ՌԴ-ում՝ 5,96 դոլար, այն դեպքում երբ Վրաստանում այն կազմում է 44,9 դոլար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---