Կալիֆոռնիայի Ասամբլեայի անդամներն առաջարկում են ապրիլի 24-ը հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Կալիֆոռնիայի Ասամբլեայի անդամներն առաջարկում են ապրիլի 24-ը հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

PanARMENIAN.Net - Կալիֆոռնիայի Ասամբլեայի անդամներ Էնտոնի Պորտանտինոն և Խաչո Աչաջյանը սենատոր Ջո Սիմիտյանի հետ միասին ներկայացրել են համատեղ բանաձև, որն առաջարկում է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակել նահանգում:

Բանաձևը նաև ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին կոչ է անում 1915թ. դեպքերը պաշտոնապես ճանաչել որպես Հայոց ցեղասպանություն: Բացի դրանից Ասամբլեայի անդամները Թուրքիային կոչ են անում առերեսվել սեփական պատմությանը և ճանաչել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը:

«1915 թվականի հայերի կոտորածը մարդկության պատմության մեջ ամենամեծ հանցագործություններից մեկն է, և դրա վրա աչք փակելը նշանակում է հաշտվել դրա հետ»,- ասել է Պորտանտինոն` հույս հայտնելով, որ այդ ոճրագործությունը ճիշտ գնահատական կստանա, հաղորդում է Asbarez.com-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---