Եգիպտոսում զոհերի թիվն անցնում է 150-ից, հազավոր մարդիկ վիրավոր են

Եգիպտոսում զոհերի թիվն անցնում է 150-ից, հազավոր մարդիկ վիրավոր են

PanARMENIAN.Net - Ավելի քան 150 մարդ զոհվել է և հազարից ավել մարդիկ վիրավորվել են Եգիպտոսում ցուցարարների և ոստիկանների միջև դաժան ընդհարումների հետևանքով, հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը, որի հեռարձակումը Եգիպտոսում արգելված է:

Նրա տվյալներով, տասնյակ հազարավոր ցուցարարներ շարունակում են հավաքվել Կահիրեի փողոցներում` պահանջելով Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը:

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները կոչ են արել Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին ցուցարարների նկատմամբ բռնություն չկիրառել և անհապաղ սկսել խոստացված բարեփոխումները: Սակայն հիմա երկիրը քաոսի մեջ է:

Մի շարք երկրների դեսպանատներ, այդ թվում` Իսրայելի, Ադրբեջանի, Թուրքիայի , էվակուացնում են իրենց ընտանիքների աշխատակիցերին, Եգիպտոսը լքում են նավթային ընկերությունների աշխատողները, արաբական գործարարների ընտանիքները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---