«Արքան խոսում է» ֆիլմը ստացավ ԱՄՆ Ռեժիսորների գիլդիայի մրցանակը

PanARMENIAN.Net - «Արքան խոսում է» ֆիլմի ռեժիսոր Թոմ Հուպերը ստացել է ԱՄՆ Ռեժիսորների գիլդիայի մրցանակ` առաջ անցնելով Դևիդ Ֆինչերի «Սոցիալական ցանց» ֆիլմից, հաղորդում է Ռեժիսորների գիլդիայի պաշտոնական կայքը:

«Արքան խոսում է» ֆիլմը պատմում է բրիտանացի միապետ Գեորգ VI-ի մասին, որը կարողացել է լոգոպեդ Լայոնել Լոգի օգնությամբ հաղթահարել կակազությունը և հրապարակային ելույթներ ունենալ: Ֆիլմում գլխավոր դերերում հանդես են եկել Քոլին Ֆերտը և Ջեֆֆի Գրինը:

Ռեժիսորների գիլդիայի մրցանակակիրը համարյա միշտ դառնում է «Օսկարի» դափնեկիր: Վերջին 62 տարում այդ կանոնը խախտվել է ընդամենը 6 անգամ:

Ավելի վաղ «Արքան խոսում է» ֆիլմը ստացել է ԱՄՆ Պրոդյուսերների գիլդիայի մրցանակ:

Ֆիլմը ներկայացված է «Օսկարի» 12 անվանակարգերում: Բացի դրանից, ֆիլմը հավակնում է Բրիտանական կինոյի և հեռուստատեսության 14 մրցանակի:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---