31 հունվարի 2011 - 12:49 AMT
Հայաստանի Սյունիքի մարզում կվերագործարկվեն զբաղվածության կենտրոնները

Սյունիքի մարզում տեղի կունենա վերանորոգված զբաղվածության տարածքային մոդելային երեք կենտրոնների բացումը:

Փետրվարի 2-ին Սիսիանում ու Գորիսում և փետրվարի 3-ին Մեղրիում տեղի կունենան ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ՀՀ ԱՍՀՆ) «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության երեք տարածքային կենտրոնների վերաբացման հանդիսավոր արարողությունները, հայտնում է Կենսաթոշակների և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրի գրասենյակը:

Կենտրոնների գրասենյակները հիմնովին վերանորոգվել և կահավորվել են վերջին չորս ամիսների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան Կենսաթոշակային և աշխատանքի շուկայի բարեփոխումների (ԿԱԲԾ) ծրագրի շրջանակներում ու հանդիսանում են զբաղվածության մոդելային կենտրոններ, որոնք աշխատաշուկայի ակտիվ ծրագրեր են մատուցելու աշխատանք փնտրողներին և գործատուներին: