Smart Systems-ի սերվերի հաքերային գրոհի արդյունքում տուժել է 190 կայք, այլ ոչ թե 295

PanARMENIAN.Net - Smart Systems-ի սերվերը կոտրելու արդյունքում տուժել է 190 կայք, այլ ոչ թե 295: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ընկերության տնօրեն Ստեփան Ասլանյանը, գրեթե բոլոր կայքերը հաջողվել է վերականգնել, սակայն հարձակումը մեծ վնաս է հասցրել, քանի որ տվյալների բազան չի հաջողվել վերականգնել: «Մեր ռեզերվային back-up սերվերում պահպանվել է հին տեղեկատվությունը»,- ասել է Ասլանյանը: Տվյալ պահին բոլոր կայքերը տեղափոխվել են նոր սերվեր, ընկերության մասնագետները զբաղվում են պաշտպանության համակարգում բացթողումների ուսումնասիրությամբ:

Smart Systems հոսթինգ պրովայդերի սերվերը հունվարի 29-ին ենթարկվել է հաքերային հարձակման, որի արդյունքում խափանվել է 190 կայքերի գործունեությունը: Այդ կայքերում հաքերները տեղադրել են թուրքերենով հակահայկական կարգախոսներ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---