Կարինե Կույումջյան. Հայաստանում նորածինների ամենատարածված անուններն են Մանեն և Նարեկը

Կարինե Կույումջյան. Հայաստանում նորածինների ամենատարածված անուններն են Մանեն և Նարեկը

PanARMENIAN.Net - 2010 թվականին Հայաստանում նորածին աղջիկների համար ամենատարածված անունը Մանեն է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: «2010 թվականին Մանե անունով կոչել են 923 նորածինների: Աղջիկների համար տարածված անուններ էին նաև Միլենա, Անի, Անահիտ, Էլեն, Նարե: Տղաներին ամենից շատ անվանակոչել են Նարեկ. այդ անունն այժմ կրում են 2010 թվականի 1139 նորածին»,- ասաց նա:

Նրա խոսքով` 2010 թվականին տղաների տարածված անուններ էին նաև Դավիթ, Գոռ, Էրիկ և Արման:

2010 թվականին Հայաստանում, ինչպես միշտ, ավելի շատ տղա է ծնվել (23,8 հազ.), քան աղջիկ (20,9 հազ.):

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---