31 հունվարի 2011 - 17:40 AMT
ՆԱՏՕ-ն չի պատրաստվում միջամտել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և սատարում է ԵԱՀԿ ՄԽ-ին

ՆԱՏՕ-ն ամբողջությամբ օժանդակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ղարաբաղի շուրջ բանակցություններին և չի պատրաստվում միջամտել հակամարտության լուծմանը: Այդ մասին հայտնել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի համագործակցության և տարածաշրջանային անվտանգության վարչության պետ Կառլոս Բրանկոն: «Դրա համար կան այլ գործող ուժեր, որոնք զբաղվում են բանակցություններով: Դաշինքը խիստ շահագրգռված է ուժի չկիրառման և հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»,- ընդգծել է նա, հաղորդում է «Ինտերֆաքսը»: