31 հունվարի 2011 - 17:55 AMT
Նվազագույն պարենային զամբյուղի արժեքը Հայաստանում 2010թ. IV եռամսյակում կազմել է 29,5 հազար դրամ

Նվազագույն պարենային զամբյուղի արժեքը Հայաստանում 2010թ. IV եռամսյակում կազմել է ամսական 29,5 հազար դրամ (354091.5 դրամ տարեկան)՝ երրորդ եռամսյակի 28064,4 դրամի դիմաց: Ինչպես հայտնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, զամբյուղը հաշվարկված է ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի):

Միևնույն ժամանակ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը Հայաստանում կազմել է 45 736,8 դրամ ամսական, կամ 548841.8 դրամ տարեկան՝ 2010թ. երրորդ եռամսյակի 43 499,8 դրամի դիմաց:

Ընդ որում, հացի տարեկան սպառումը մեկ մարդու համար կազմել է 91.3 կգ՝ 37, 2 հազար դրամ, մսամթերքը՝ 80,2 հազար դրամ (36,5 կգ), կաթը՝ 24,2 հազար դրամ (73 լ տարեկան), պանիրը՝ 15 հազար դրամ (9,1 կգ), կարտոֆիլը՝ 19,4 հազար դրամ (91,3 կգ), բանջարեղենը (կաղամբ, սոխ)՝ 24,6 հազար դրամ (109,5 կգ), միրգը՝ (խնձոր) 46 հազար դրամ (73 կգ), շաքարը՝ 6,3 հազար դրամ (18,3 կգ), ձուն՝ 10,2 հազար դրամ (182,5 հատ), բուսական յուղ՝ 5,6 հազար դրամ (7,3 լ) և այլն:

Նվազագույն պարենային զամբյուղի ամսական արժեքը Հայաստանում ըստ 2010թ. երրորդ եռամսյակի ընթացիկ գների, (հաշվարկված` ըստ 2004թ.-ի ապրիլի 1-ից մինչև 2005թ.-ի մարտի 31-ը ՀՀ ԱՎԾ կողմից, Համաշխարհային Բանկի մեթոդաբանությամբ 6816 տնային տնտեսություններում իրականացված տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության արդյունքների հիման վրա փաստացի ձևավորված սպառողական զամբյուղի) կազմել է 21448.8 դրամ: Նվազագույն սպառողական զարմբյուղի արժեքը տարեկան կազմել է 33245.6 դրամ: