Վաշինգտոնում հավաքվում են ամերիկյան դիվանագետներ արտասահմանում ԱՄՆ 260 ներկայացուցչություններից31 հունվարի 2011 - 19:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ավելի քան 180 երկրներից ամերիկյան դիվանագետներին խորհրդակցության է կանչել Պետքարտուղարությունում, հաղորդում է The Associated Press-ը: Խորհրդակցությունը ծրագրված է երկուշաբթի օրը` հունվարի 31-ին: Մասնակիցների մեծ քանակից ելնելով` դիվանագետների հետ պետքարտուղարի հանդիպումները մի քանի օր կտևեն: Քլինթոնի հետ հանդիպման են կանչվել բարձրաստիճան պաշտոնյաներ ամբողջ աշխարհում ԱՄՆ 260 ներկայացուցչություններից` դեսպանատներից, հյուպատոսություններից և Պետքարտուղարության համակարգի այլ կառույցներից: Վաշինգտոնում նշում են, որ նման մասշտաբային դիվանագիտական միջոցառում առաջին անգամ է կազմակերպվում: Դիվանագիտական հանդիպման ժամանակ կքննարկվեն ԱՄՆ 2011թ. արտաքին քաղաքական նպատակները: Պետքարտուղարությունում AP աղբյուրները նշում են, որ խորհրդակցության օրակարգում կլինի քաղաքական անկայունությունը Մերձավոր Արևելքում, այն է` անկարգությունները Եգիպտոսում: Քլինթոնը մտադիր է անձամբ հանդիպել մերձավորարևելյան տարածաշրջանում ԱՄՆ առանցքային դիվանագետների հետ և առաջին իսկ աղբյուրից տեղեկանալ ստեղծված իրադրության մասին: Բացի դրանից, ծրագրվում է քննարկել WikiLeaks-ի տեղեկատվական արտահոսքերը, որոնցից վերջինն ուղղված էր հենց ամերիկյան Պետքարտուղարության ներքին գործերին: Եգիպտոսում ժողովրդական հուզումները շարունակվում են հունվարի 25-ից: Բողոքողները փողոց են դուրս եկել նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականի պահանջով: Ցույցերն անկարգությունների և ոստիկանության հետ բախումների են վերածվել: Մուբարաքը հրաժարվել է հրաժարական տալ, սակայն հայտարարել է կառավարության լուծարման մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |