Հունաստանում և Լոս-Անջելեսում նշեցին Հայկական բանակի օրը

Հունաստանում և Լոս-Անջելեսում նշեցին Հայկական բանակի օրը

PanARMENIAN.Net - Հունվարի 28-ին Հայկական բանակի տոնի առիթով Լոս-Անջելեսում կազմակերպվել էր հանդիսավոր ընդունելություն` Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հովանու ներքո և համայնքային կառույցների, այդ թվում` երիտասարդական կազմակերպությունների համատեղ ջանքերով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հանդիսավոր ընդունելությանը ներկա էին համայնքային կառույցների ղեկավարներ, գործիչներ, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախի ազատամարտի վետերաններ: Տոնակատարությանը մասնակցելու նպատակով Լոս Անջելես էր ժամանել Վաշինգտոնում ՀՀ ՊՆ ռազմական կցորդ Մեսրոպ Նազարյանը: Ընդունելությանը մասնակցեց նաև ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հունվարի 28-ին Հունաստանի Ազգային Պաշտպանության նախարարության Պատերազմական թանգարանի հանդիսասրահում տեղի ունեցավ ՀՀ ԶՈՒ կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն:

Ընդունելության սրահում միաժամանակ կազմակերպվել էր ցուցահանդես` հայ-հունական ռազմական համագործակցության դարավոր պատմության վերաբերյալ: Երեկոն սկսվեց Հայաստանի և Հունաստանի ազգային օրհներգերի կատարմամբ, ապա Հունաստանի Ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի կուրսանտները հնչեցրեցին ՀՀ ԶՈՒ բանակային քայլերգը:

ՀՀ ԶՈՒ կազմավորման, հայ-հունական պատմական դարավոր զինակցության և ներկա երկկողմ ռազմական համագործակցության վերաբերյալ ելույթով հանդես եկավ ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանը:

ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» և «Ծովակալ Իսակով» մեդալներով պարգևատրվեցին հայ-հունական ռազմական համագործակցության ասպարեզում իրենց անձնական ավանդը ներդրած բարձրաստիճան հույն սպաներ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ, պրոֆեսոր Էմմանուիլ Քսիդերիսը, ՑԶ «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի պատվավոր պետ, գեներալ-մայոր Գեորգիոս Բասիակուլիսը, ՑԶ ռազմական ակադեմիայի պետ, Ռազմաօդային ուժերի գնդապետ Միխալիս Կոռոսը, ՀՀ-ում Հունաստանի նախկին ռազմական կցորդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---