Ամերիաբանկի վարկային պորտֆելը 2010թ.աճել է 37%-ով

Ամերիաբանկի վարկային պորտֆելը 2010թ.աճել է 37%-ով

PanARMENIAN.Net - Ամերիաբանկի վարկային պորտֆելը 2010թ.աճել է 37%-ով և 31.12.10թ. դրությամբ կազմել 89 մլրդ դրամ, ընդ որում, պորտֆելի աճի 93%-ն ապահովվել է իրավաբանական անձանց տրված վարկերի հաշվին, որոնք հաշվետու տարվա ընթացքում աճել են 43 %-ով: Առ 31.12.10թ. դրությամբ bանկի վարկային պորտֆելի 84%-ը /74 մլրդ դրամ/ կազմում են կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերը, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:

Բանկը ապահովել է վարկային պորտֆելի բարձր որակ` Բանկի վարկային պորտֆելում դասակարգված վարկերը կազմում են ամբողջ պորտֆելի ընդամենը 0.28 %-ը:

Չնայած Ամերիաբանկի վարկային պորտֆելի գերակշռող մասը կազմում են կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերը, այնուհանդերձ բանկը շարունակում է ընդլայնել ֆիզիկական անձանց, հատկապես կորպորատիվ հաճախորդների աշխատակիցների համար նախատեսված վարկային փաթեթի տեսականին և բարելավել վարկերի տրամադրման պայմանները: Արդյունքում` ֆիզիկական անձանց վարկային պորտֆելն անցյալ տարվա ընթացքում աճել է 31% -ով և կազմել շուրջ 15 մլրդ դրամ:

Նշենք նաև,որ Ամերիաբանկի ակտիվները 2010թ. աճել են 25%-ով և տարեվերջին կազմել 153 մլրդ դրամ, իսկ զուտ շահույթը աճել է 56%-ով և կազմել 2.9 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---