1 փետրվարի 2011 - 15:19 AMT
Ադրբեջանցի պատգամավորները դժգոհ են Հայաստանի հարցում Իրանի քաղաքականությունից

Իրանում իրականացվող և վերջերս ակտիվացած հակաադրբեջանական քաղաքականությունը մտահոգում է Ադրբեջանին, հայտնել են Միլլի Մեջլիսի պատգամավորները խորհրդարանի գարնանային նստաշրջանի ժամանակ: Ելույթ ունենալով հարցի քննարկման ժամանակ` պատգամավոր Ազայ Գուլիևը հայտնել է, որ նախկինում ինքն իրանական կողմի նման գործողությունները ժամանակավոր երևույթ էր համարում: «Սակայն իրանական կողմի վերջերս կատարած քայլից հետո, երբ նա էներգառեսուրսների մատակարարման մասին Հայաստանի հետ պայմանագիր կնքեց, բոլոր գործողությունները կարելի է սպառնալիք համարել Ադրբեջանի ազգային շահերին: Խորհրդարանականները պետք է գնահատական տան Իրանի երկակի քաղաքականությանը.,- ասել է նա:

Պատգամավոր Ֆազայիլ Աղամալիի կարծիքով` Իրանը վերջին ժամանակներս ոչ միայն բացահայտ հակաադրբեջանական քաղաքականություն է վարում, այլև փորձեր է կատարում միջամտելու Ադրբեջանի ներքին գործերին` ընդհուպ մինչև սահմանադրական կառուցվածքի փոփոխություններ: «Մենք պետք է դիմակայենք այդ փորձերին, ավելին` միջազգային մակարդակով բարձրացնենք Իրանում բնակվող մեր հայրենակիցների իրավունքների վերականգնման հարցը»,- գտնում է Աղամալին, հաղորդում է Նովոստի-Ազերբայջանը: