1 փետրվարի 2011 - 15:26 AMT
Քաղաքապետարան. Երևանում շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները

Փետրվարի 1-ի ժամը 13:30-ի դրությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փողոցների և մայթերի մաքրման աշխատանքները:

Ինչպես հայտնում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը, աշխատանքներում ներգրավված է 46 ձյուն մաքրող, 23 աղցան և 19 մայթ մաքրող հատուկ տեխնիկա: Ձյան մաքրման աշխատանքներում մոբիլիզացված են բոլոր վարչական շրջանների ուժերը:

Քաղաքապետարանի ձեռնարկած միջոցառումներին ակտիվորեն աջակցում է Երևան քաղաքի Ճանապարհային ոստիկանությունը` խցանումները վերացնելու, հնարավոր վթարները կանխելու ուղղությամբ: