1 փետրվարի 2011 - 15:34 AMT
ՀԿԵՈւ-ն գործարկել է Գյումրի-Սանահին էլեկտրագնացքը

Ուղևորափոխադրումների օպտիմալ գործընթացի ապահովման նպատակով «Հարավկովկասյն երկաթուղի» ՓԲԸ-ն փետրվարի 1-ից գործարկել է Գյումրի-Սանահին էլեկտրագնացքը: Էլեկտրագնացքը կերթևեկի ամեն օր՝ 9:00-ին մեկնելով Գյումրիից և վերադառնալով 13:00-ին:

Նոր երթուղուց կարող են օգտվել Մայիսյան, Ջաջուռ, Ղալթաղչի, Նալբանդ, Սպիտակ, Արջուտ, Վանաձոր, Փամբակ, Շահալի, Թումանյան, Կոբալի կայարանների բնակիչները:

Ինչպես ասվում է ՀԿԵՈւ մամլո հաղորդագրության մեջ, գնացքների երթևեկության չվացուցակներում կատարվել են անհրաժեշտ փոփոխություններ: