ԵԱՀԿ գործող նախագահը Մոսկվայում կքննարկի «սառեցված» հակամարտությունները

ԵԱՀԿ գործող նախագահը Մոսկվայում կքննարկի «սառեցված» հակամարտությունները

PanARMENIAN.Net - Փետրվարի 1-3-ը ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը կայցելի Մոսկվա: Այցի ընթացքում ծրագրված են հանդիպումներ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ռուսաստանի այլ պաշտոնական անձանց հետ: Ինչպես հաղորդում է Լիտվայի ԱԳՆ-ն, Մոսկվայում նախատեսվում է քննարկել երկարաձգված հակամարտությունների խնդիրները, միջազգային սպառնալիքներն ու ԶԼՄ ազատությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ «սառեցված» կամ երկարաձգված են անվանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Հարավային Օսեթիայի, Աբխազիայի և Մերձդնեստրի հիմնախնդիրները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---