1 փետրվարի 2011 - 15:59 AMT
Մոսկվաբնակ հայերը կհանդիպեն Ռուսաստանում Հայաստանի դեսպանի հետ

Փետրվարի 2-ին Ռուսաստանի Հանրային-քաղաքական կենտրոնի նիստերի դահլիճում կկայանա Մոսկվայի Հայկական կազմակերպությունների ֆորումի (ՄՀԿՖ) հերթական հանդիպումը Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի հետ: Ինչպես հաղորդում է «Ռուս-Հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ, ՄՀԿՖ Խորհրդի անդամ Յուրի Նավոյանը, Հայաստանի դեսպանի հետ Մոսկվայի հայ հասարակայնության հանդիպման ժամանակ կքննարկվեն առաջնահերթ պետական և ազգային հարցերում գործընկերության կատարելագործման ճանապարհները, ինչպես նաև ռուս-հայկական համագործակցության ծրագրերում Ռուսաստանի հայկական սփյուռքի ներուժի հետագա ներգրավման միջոցները: