Իսրայելը Եգիպտոսին թույլատրել է զորք մտցնել Սինայի թերակղզի

Իսրայելը Եգիպտոսին թույլատրել է զորք մտցնել Սինայի թերակղզի

PanARMENIAN.Net - Իսրայելը Եգիպտոսին թույլ է տվել զորք մտցնել մասնակիորեն ապառազմականացված Սինայի թերակղզի: Դա տեղի է ունեցել առաջին անգամ 1978թ. Քեմփդևիդյան հաշտության պայմանագրի ստորագրման պահից ի վեր: Եգիպտական բանակի երկու գումարտակ տեղակայվել են Իսրայելի սահմանից մոտ 180կմ հեռավորության վրա` Շարմ-էլ-Շեյխ հանգստյան գոտում: Ընդհանուր առմամբ 800 զինվոր է մուտք գործել Սինայի թերակղզի, հաղորդում է The Associated Press-ը:

Եգիպտոսի բանակի ներկայությունը Սինայի թերակղզում պահանջվեց երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ հունվարի 25-ից չդադարող բողոքի ակցիաների ֆոնին կարգուկանոն պահպանելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---