1 փետրվարի 2011 - 16:24 AMT
Արմեն Մելիքյանը դրական է գնահատում հայկական բորսային շուկայի կապիտալիզացիայի մակարդակը

Հայկական բորսային շուկայի կապիտալիզացիայի մակարդակը վերջին երեք տարիների ընթացքում գրեթե անփոփոխ է մնում, լրագրողներին հայտնել է NASDAQ OMX Արմենիայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը` ամփոփելով 2010-ի արդյունքները: «Չնայած նրան, որ 2010-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ այդ ցուցանիշը կրճատվել է և կազմել 52.6 մլրդ դրամ, այնումամենայնիվ այդ փոփոխությունն աննշան է` 0.9 տոկոս»,- ասել է նա:

Նրա խոսքերով, մինչև 2006-ը բորսայում ներկայացվել է 200 ընկերություն, սակայն կապիտալիզացիայի մակարդակի աճ չի նկատվել: Այն բանից հետո, երբ բորսան և ՀՀ կառավարությունը փոխեցին իրենց քաղաքականությունը, դրանց թիվը կրճատվեց մինչև 10 ընկերություն: Դրա հետ կապված` Արմեն Մելիքյանը հիշեցրել է, որ մինչև 2006-ը բոլոր ԲԲԸ-ները 56 –ից ավելի բաժնետերերի առկայության դեպքում պետք է բորսայում անցնեն ցուցակում: «Մնացել են միայն այն ընկերությունները, որոնք նախատեսել են հետագայում ներգրավել մեծ կապիտալ, ինչն իր հերթին հանգեցրել է արտասահմանյան ներդրողների հետաքրքրության բարձրացմանը: Դրանց ակցիաների գները բարձրացել են, իսկ դա իր հերթին հանգեցրել է կապիտալիզացիայի աճի»,- ասել է նա: