2010թ. ՀՀ կենտրոնական դեպոզիտարիան սպասարկել է 157 հազար արժեթղթերով անձնական հաշիվ

2010թ. ՀՀ կենտրոնական դեպոզիտարիան սպասարկել է 157 հազար արժեթղթերով անձնական հաշիվ

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ ՀԿԴ-ի միջոցով ռեեստր են վարում 1573 ընկերություններ, ընդ որում` 2009-ին դրանց թիվն աճել է 370-ով, իսկ 2010-ին` 168-ով, Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է NASDAQ OMX ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը:

Նրա խոսքով` տարեվերջի դրությամբ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի (ՀԿԴ) կողմից սպասարկվող արժեթղթերով անձնական հաշիվների թիվը կազմել է 157 410, որոնցից 825-ը 2010 թվականի ընթացքում բացված նոր հաշիվներ են:

NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում և առաջատար տեխնոլոգիաներ ներդնում վեց մայրցամաքներում գտնվող երկրներում և ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3900 ընկերություններ` առաջինն է նաև ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 70 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում և կենտրոնական դեպոզիտարիաներում: 2008թ. հունվարին սկանդինավյան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրվարին NASDAQ-ի և OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի և ՀԿԴ-ի միակ սեփականատերը: NASDAQ OMX Group-ի մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար այցելեք www.nasdaqomx.com կայքը: 2009թ. հունվարի 27-ից «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի: 2009թ. հունիսի 5-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն դարձավ «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---