Տեղի է ունեցել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովը 1 փետրվարի 2011 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ին Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի է ունեցել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովը, որին ներկա է գտնվել ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: Համաժողովին ներկայացվել է ֆեդերացիայի 2 տարվա աշխատանքը և 2011թ. գերակա ուղղությունները: Ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը պատմել է վերջին տարիների նվաճումների մասին և ՀՀ մարզերում ու Արցախում շախմատով զբաղվելու պայմանները: «2009-10թթ. հայ շախմատիստները 25 հաղթանակ են տարել խոշոր մրցաշարերում, որից 8-ը տարել է Լևոն Արոնյանը: Լավագույն արդյունքը ցույց է տվել տղամարդկանց հավաքականը 2009-ին զբաղեցնելով 4-րդ տեղը Եվրոպայի առաջնությունում: Հուսով ենք, որ Սերգեյ Մովսիսյանի շնորհիվ, որը հանդես կգա Հայաստանի հավաքականի կազմում, հավաքականը նոր հաջորղությունների կհասնի»,-ասել է Լպուտյանը: «2011թ. կամրապնդենք մեր նվաճումները, նոր շախմատի դպրոցներ կբացենք բոլոր մարզերում: Հայաստանում կկազմակերպվեն նաև խոշոր մրցաշարեր»,-ասել է Լպուտյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |