2 փետրվարի 2011 - 12:38 AMT
WBC-ն կարող է հավանություն տալ Աբներ Մարեսի հետ Դարչինյանի ռևանշին

Վիկ Դարչինյանի մենեջեր Էլիաս Նասարը պնդում է, որ մոտ ժամանակները WBC-ն կարող է հավանություն տալ Աբներ Մարեսի հետ Դարչինյանի ռևանշին: Կրկնակի մենամարտը կարող է կայանալ այս տարվա վերջին: Բողոքը, որը ներկայացրել է Դարչինյանի թիմը, ուղղված է մրցավար Ռոբերտ Հովարդի և կողային մրցավարներից մեկի դեմ: Գրավոր հայտարարության մեջ ասվում է, որ Մարեսը շուրջ 20 հարված է հասցրել գոտկատեղից ներքև, ընդ որում նրանցից 14-ն ուղղվել են աճուկային շրջան: Մենամարտն ընթանում է թեթևագույն քաշային կարգի մրցաշարի շրջանակներում, Դարչինյանը պարտվել է միավորներով:

Նասարը հաղորդել է, որ բռնցքամարտիկի փրոմոութեր Գարի Շոուն տեղեկատվություն է ստացել WBC պաշտոնական ներկայացուցչից այն մասին, որ WBC-ն պատրաստ է բավարարել Դարչինյանի թիմի խնդրանքը Մարեսի հետ նոր մենամարտ անցկացնելու մասին: «Հիմա Դարչինյանը կենտրոնացնում է իր ուժերը ոչ թե այս մարտի, այլ ապրիլին Լոս Անջելեոսում Յոնի Պերեսի դեմ կայանալիք մենամարտի վրա»,- Նասարի խոսքերը հաղորդում է allboxing.ru-ն: