2 փետրվարի 2011 - 14:09 AMT
Եգպիտոսի նախագահի պաշտոնի հավակնորդներն ավելանում են

«Ես լրջորեն մտածում եմ Եգիպտոսի նախագահի ընտրություններում իմ թեկնածությունն առաջադրելու մասին»,-հայտարարել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսան՝ հավելելով, որ ընդդիմությունը կշարունակի պայքարել, որպեսզի Մուբարաքն անմիջապես հեռանա:

Ամր Մուսան երկար տարիներ եղել է Եգիպտոսի ԱԳ նախարարը: Նրա մրցակցությունն ընտրություններում շատ անցանկալի է նոբելյան մրցանակի մրցանակակիր Էլ Բարադեի համար, որը երկիր է ժամանել որպես «ազգի փրկիչ»:

Մինչդեռ, իսլամիստներից մեկը բացահայտ հայտարարել է. «Ո՞վ է Էլ Բարադեին»: Մենք նրան չենք ընտրել, նա ժամանակավոր դերակատարություն ունի»,-հայտնում է CNN հեռուստաալիքը:

Անցյալ տարի Ամր Մուսան ժխտում էր Եգպտոսի նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը՝ ասելով, թե ԱՊԼ-ն անկախ կազմակերպություն է: