«Ընդհատված երգ» ֆիլմի հեղինակները փորձում են ճշմարտությունը ներկայացնել ղարաբաղյան հակամարտության մասին

«Ընդհատված երգ» ֆիլմի հեղինակները փորձում են ճշմարտությունը ներկայացնել ղարաբաղյան հակամարտության մասին

PanARMENIAN.Net - «Մենք չենք հետապնդում քարոզչական նպատակներ, մենք ցանկանում ենք առողջ երկխոսության միջոցով ճշմարտությունը ներկայացնել ղարաբաղյան հակամարտության մասին, որի մասին շատերը չգիտեն»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հյատարարել է «Ընդհատված երգ» ֆիլմի պրոդյուսեր Աշոտ Պողոսյանը: Ըստ նրա, հարձակումները ֆիլմի հասցեին Ադրբեջանում պայմանավորված են երկու պատճառով՝ «Ինձ թվում է, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները ֆիլմի հարցում պայմանավորված են նրանով, որ ադրբեջանցիները չեն ընդունում այն, քանի որ դա անում են հենց հայերը, և մտավախությամբ, որ ֆիլմը լայն արձագանք կստանա և շատերը կիմանան այն, ինչը ձեռնատու չէ ադրբեջանական կողմին»,-ասել է Պողոսյանը:

Նա նշել է, որ առաջին երկու շաբաթում ֆիլմի պաշտոնական կայք է այցելել շուրջ 100 հազար մարդ, որոնցից 30 հազարը՝ Ադրբեջանում գրանցված IP-հասցեներից:

Անդրադառնալով ֆինանսական հարցերին՝ պրոդյուսերը տեղեկացրել է, որ սկզբում որոշվեց ֆիլմը նկարահանել սեփական միջոցներով, սակայն սկանդալի արդյունքում առաջացած լայն արձագանքից հետո, հետաքրքրվեցին նաև մասնավոր ներդրողները: «Ենթադրաբար, «Ընդհատված երգի» բյուջեն կկազմի 1 մլն դոլար»,-ասել է նա:

Պողոսյանը հավելել է, որ առանց ադրբեջանցի դերասանի ֆիլմը կկորցներ իմաստը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---