Մերձավոր Արևելքում աղետի մեղավորներն ամերիկացիներն են, կարծում է իսրայելցի պատգամավորը

PanARMENIAN.Net - Իսրայելի Քնեսեթի պատգամավոր Բինյամին Բեն Էլիեզերը «Գալեյ-ՑԱՀԱԼ» բանակային ռադիոկայանին տված հարցազրույցում սուր քննադատության է ենթարկել ամերիկյան ղեկավարությանը Եգիպտոսի քաղաքական ճգնաժամի հարցում զբաղեցրած դիրքորոշման պատճառով:

«Ամերիկացիներն աղետ առաջացրեցին Մերձավոր Արևելքում` կոչ անելով նախագահ Մուբարաքին լքել իր երկիրը: Մենք պետք է պաղեստինցիների հետ հնարավորինս շուտ համաձայնության գանք, քանի դեռ Վաշինգտոնը մեզ չի պարտադրել իր որոշումը»,- ասել է Բեն Էլիեզերը, հաղորդում է ZMAN.com-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---