2 փետրվարի 2011 - 15:17 AMT
ՌԴ ԱԳՆ. Անհրաժեշտ է համաձայնեցնել ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների կարգավորման ընդհանուր սկզբունքները

Անհրաժեշտ է համաձայնեցնել ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների կարգավորման ընդհանուր սկզբունքները: Այդ մասին ԵԱՀԿ նախագահ, Լիտվայի ԱԳՆ ղեկավար Աուդրոնյուս Աժուբալիսի հետ համատեղ մամլո ասուլիսոյւմ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Հարկավոր է հաշվի առնել հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, կողմերի դիրքորոշումները: Չի կարելի թույլ տալ, որ հակամարտության գոտում հումանիտար խնդիրներ առաջանան բնակչության համար»,-ասել է Լավրովը՝ հավելելով, որ յուրաքանչյուր հակամարտություն իր յուրահատկությունն ունի, հաղորդում է «Ռուսաստան 24» հեռուստաալիքը: