Սամվել Կարապետյան. Արցախի մահմեդական հուշարձանների հեղինակները հայերն են

Սամվել Կարապետյան. Արցախի մահմեդական հուշարձանների հեղինակները հայերն են

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության տարածքում կան բազմաթիվ մահմեդական հուշարձաններ, որոնք կառուցվել են հայ վարպետների կողմից: Այդ մասին «Արցախի հայ ճարտարապետության մահմեդական հուշարձանները» գրքի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է հայկական հուշարձանները ուսումնոսիրող կազմակերպության ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Հայ փորձագետը հայտնել է, որ Արցախի մահմեդական հուշարձանները կառուցվել են 14-րդ դարում: Ըստ նրա, հավանաբար մահմեդական հուշարձաններն Արցախում կառուցվել են թուրքմենական ցեղերի, պարսիկների կամ կովկասյան թաթարների պատվերով:

«Արցախում կա շուրջ 20 հուշարձան, որոնք պատվիրվել են թուրքմենական ցեղերի կողմից: Սակայն, պետք է նշել, որ դրանց հեղինակները հայեր են: Պարսկական հուշարձանների վրա հայերի հետ միասին աշխատել են նաև պարսիկներ»,-ասել է Կարապետյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---