Հնդիկ փորձագետները բարձր արտադրողականության հաշվողական տեխնոլոգիաների սեմինար են անցկացնում Երևանում

Հնդիկ փորձագետները բարձր արտադրողականության հաշվողական տեխնոլոգիաների սեմինար են անցկացնում Երևանում

PanARMENIAN.Net - Փետրվարի 2-ին Երևանում մեկնարկել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կազմակերպած բարձր արտադրողականության հաշվողական տեխնոլոգիաների սեմինարը: Սեմինարը կվարեն հնդիկ փորձագետներ Աշիշ Ռաջանը և Սանդիպ Ագրավալը: Սեմինարի աշխատանքին մասնակցում են Հայաստանի տարբեր ՏՏ ընկերությունների, ինչպես նաև Ռւոս-հայկական (Սլավոնական) համալսարանի ներկայացուցիչները:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, բարձր արտադրողականության հաշվողական տեխնոլոգիաները շատ կարևոր թեմա են ժամանակակից աշխարհում գիտական հետազոտությունների տեսակետից: Նա նաև նշել է, որ այդ հարցերով Հայաստանում զբազղվում են տարբեր բուհական կենտրոններ, ինչպես նաև առանձին ընկերություններ: Սեմինարը կազմակերպվել է հայ-հնդկական ՏՀՏ կենտրոնի ստեղծման շրջանակներում, այն անցնում է փետրվարի 2-3-ը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---