2 փետրվարի 2011 - 17:22 AMT
Տեղի է ունեցել ՏՏ ոլորտի ներկայացուցիչների ոչ պաշտոնական հանդիպումը վարչապետի հետ

Փետրվարի 2-ին տեղի ունեցած ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների և ՀՀ վարչապետի և էկոնոմիկայի նախարարի ոչ պաշտոնական հանդիպան ժամանակ զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել կրթության ոլորտն ու կադրերի պատրաստումը, լաբորատորիաների ստեղծումը, գործարար առաջարկները:

Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Ըստ նրա, նման ոչ պաշտոնական հանդիպումները, որտեղ քննարկվում են ոլորտի հրատապ խնդիրները, արդեն ավանդական են դարձել: