ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը «սև ցուցակում» է ընդգրկել Իրանի և Թուրքիայի ընկերությունները

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը «սև ցուցակում» է ընդգրկել Իրանի և Թուրքիայի ընկերությունները

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը Իրանի հրթիռաշինական արդյունաբերությանը ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար «սև ցուցակում» է ընդգրկել Իրանի և Թուրքիայի 6 քաղաքացիների ու 5 ընկերություններ:

Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ աջակցությունը ցուցաբերվել է հրթիռային համակարգերի զարգացմամբ զբաղվող Իրանի Ավիացիոն և տիեզերական արդյունաբերությանը: 2007-2008թթ. այդ կառույցի հետ ավելի քան 7 մլն ԱՄՆ դոլարի առևտրական օպերացիաներ են իրականացվել: Մասնավորապես, իրականացվել են պողպատի, ալյումինի և մետաղական սարքավորումների մատակարարումներ:

ԱՄՆ քաղաքացիներին և ընկերություններին արգելված է առևտրական կապեր հաստատել «սև ցուցակում» ընդգրկված ընկերությունների և անձանց հետ: Կսառեցվեն նաև այդ ընկերությունների ակտիվներն ամերիկյան բանկերում, հաղորդում է CNN Turk-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---